Logo

«Ոսկե գնդակ». Առաջին արդյունքները (20-30-րդ տեղեր)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:12 / 17.10.2022ՍՊՈՐՏ
null

Հեղինակավոր France Football ամսագիրը, որը հանձնում է ֆուտբոլի անհատական ամենահեղինակավոր՝ «Ոսկե գնդակ» մրցանակը, հրապարակել է առաջին արդյունքները:

  • 25-րդ տեղը հավասար միավորներով բաժանել են հարձակվողներ Դարվին Նունյեսը («Լիվերպուլ», Ուրուգվայ) և Քրիստոֆեր Նկունկուն («Լայպցիգ», Ֆրանսիա), պաշտպաններ Ժոաու Կանսելուն («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա) ու պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը («Ռեալ», Գերմանիա), դարպասապահ Մայք Մենիանը («Միլան», Ֆրանսիա) և հենակետային կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը («Բավարիա», Գերմանիա): 
  • 22-րդ տեղը կիսել են հարձակողական ոճի կիսապաշտպաններ Բեռնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա) ու Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի», Անգլիա) և պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ», Անգլիա):
  • 21-րդ տեղում Անգլիայի հավաքականի ու Լոնդոնի «Տոտենհեմի» հաձակվող Հարի Քեյնն է: 
  • 20-րդ տեղում Պորտուգալիայի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն է: 

Հիշեցնենք, որ 30 հավակնորդների ցանկում չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր, Արգենտինայի հավաքականի ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին, որը մրցանակը ստացել էր նախորդ տարի:

«Վիվառո Մեդիա» հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի հոկտեմբերի 17-ի երեկոյան Փարիզում կայանալիք ամենամյա մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:50-ին և կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

 


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ