Logo

«Ոսկե գնդակ-2023». Հաղթողի 10 հավակնորդները՝ ըստ Goal.com-ի

11:52 / 14.02.2023Ֆուտբոլ
Ոսկե գնդակ-2023-հաղթողներ

Goal.com-ը ներկայացրել է «Ոսկե գնդակ-2023»-ի հաղթողի հավակնորդների տասնյակը:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի գլխավոր հավակնորդն աշխարհի նորընծա չեմպիոն, Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է: Երկրորդ տեղում նրա ակումբակից, Ֆրանսիայի հավաքականի ռմբարկու Կիլիան Մբապեն է: Լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Goal.com․ «Ոսկե գնդակի» հաղթողի հավակնորդների լավագույն տասնյակը

  • 1. Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա)
  • 2. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
  • 3. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
  • 4. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան)
  • 5. Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա)
  • 6. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)
  • 7. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա)
  • 8. Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան)
  • 9. Վիկտոր Օսիմհեն («Նապոլի», Նիգերիա)
  • 10. Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա)

Հիշեցնենք, որ մրցանակի գործող դափնեկիրը Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի ռմբարկու Կարիմ Բենզեման է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ