Logo

«Ոսկե գնդակ-2023». Հաղթողի 20 հավակնորդները՝ ըստ Goal.com-ի

22:51 / 19.12.2022Աշխարհի առաջնություն
Ոսկե գնդակ-2023

Goal.com-ը թարմացրել է «Ոսկե գնդակ-2023» մրցանակի հաղթողի հավակնորդների լավագույն քսանյակը Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո:

Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու գլխավոր հավակնորդը աշխարհի նորընծա չեմպիոն, մրցանակի յոթակի դափնեկիր, Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին է: Ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվողին հաջորդում է նրա ակումբակից, Ֆրանսիայի հավաքականի ռմբարկու Կիլիան Մբապեն: Լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

«Ոսկե գնդակ-2023»-ի հաղթողի հավակնորդները՝ ըստ Goal.com-ի

  • 1. Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա)
  • 2. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
  • 3. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
  • 4. Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա)
  • 5. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան)
  • 6. Վինիսիուս («Ռեալ», Բրազիլիա)
  • 7. Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)
  • 8. Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա)
  • 9.Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)
  • 10. Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան)
  • 11. Բուկայո Սակա («Արսենալ», Անգլիա)
  • 12. Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա)
  • 13. Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ» Անգլիա)
  • 14. Էնցո Ֆերնանդես («Բենֆիկա», Արգենտինա)
  • 15. Կոդի Գակպո (ՊՍՎ, Նիդերլանդներ)
  • 16. Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ֆրանսիա)
  • 17. Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)
  • 18. Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա)
  • 19. Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո)
  • 20. Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Արգենտինա)

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման է, որը դեկտեմեբրի 19-ին հայտարարել էր Ֆրանսիայի հավաքականից հեռանալու մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ