Logo

Որոշիչ նետում խաղավարտից 3,5 վայրկյան առաջ. 8 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց

11:53 / 18.03.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացել է «Մինեսոտա» – «Ինդիանա» հանդիպումը, որն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 132:130: Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ լրացուցիչ ժամանակի ավարտից 3,5 վայրկյան առաջ Օբի Թոփինը ձախ եզրից շատ բարդ 3-միավորանոց է իրացրել:

Վերջին գրոհը «Թիմբերվուլվզինն» է եղել, սակայն Ջուլիուս Ռենդլը չի կարողացել հավասարեցնել հաշիվը:

«Ինդիանան» խաղացել է առանց իր առաջատար Թայրիզ Հալիբըրթոնի և հաղթանակի շնորհիվ հավասարվել է Արևելյան կոնֆերենցիայի 4-րդ տեղում ընթացող «Միլուոկի Բաքսին»:

«Մինեսոտան» մինչև այդ 8 անընդմեջ հաղթանակ էր գրանցել: Եթե Քրիս Ֆինչի թիմը հաղթեր նաև այսօր, ապա կբարձրանար փլեյ-օֆֆի գոտի: Այժմ «Գայլերն» Արևմուտքում 7-րդ տեղում են:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ