Logo

Որոշ օրերի Դանի Ալվեսը ոչինչ չի ուտում բանտում

22:05 / 17.03.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսը, որը գտնվում է բանտում, ծանր է տանում կնոջից բաժանումը, հայտնում է Cuatro al día-ն:

40-ամյա ֆուտբոլիստի մեջ «դատարկության զգացողություն և նյարդային նոպաներ» են սկսվել այն բանից հետո, երբ նրա կինը սոցիալական ցանցերում հայտնել է բրազիլացուց բաժանվելու մասին:

Ալվեսը սպասում էր, որ անկախ ամեն ինչից, կնոջից սեր և աջակցություն կստանա: Սթրեսի հետևանքով բրազիլացին որոշ օրերի ոչինչ չի ուտում:

Հիշեցնենք, որ 39-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար: Ըստ Իսպանիայի նոր օրենսդրության՝ այդ հոդվածը սահմանում է 4-12 տարվա ազատազրկում: Դանի Ալվեսը, Բարսելոնայի դատարանի որոշմամբ, կալանավորվել էր հունվարի 20-ին:

Միջադեպից հետո մեքսիկական «Պումասը» խզել էր պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա