«Ռեալի» պաշտոնական կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ տարբեր լեզուներով գրված է «90 րոպեն «Բեռնաբեուում» շատ երկար է» արտահայտությունը:
Սա պարզապես մոտիվացնող արտահայտություն չէ, այլ ունի պատմություն: 1984/85 մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հաղթել է «Ռեալին» 2-0 հաշվով: Խաղի ավարտից հետո մադրիդյան ակումբի լեգենդ Խուանիտոն մոտեցել է մրցակցի ֆուտբոլիստներին ու իտալերեն արտաբերել լեգենդար դարձած արտահայտությունը: Պատասխան խաղում «Արքայական ակումբը» քամբեք է կատարել ու հաղթել 3-0 հաշվով:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» պարտվել է «Արսենալին» 0-3 հաշվով: Այսօր՝ ապրիլի 16-ին, թիմերի միջև պատասխան խաղը կկայանա «Սանտիագո Բեռնաբեուում» և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: