«Նապոլիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն վնասվածքի պատճառով բաց կթողնի 4 ամիս, գրում է Corriere dello Sport-ը:
«Ինտերի» դեմ խաղում ստացած ազդրի ծանր վնասվածքից հետո բելգիացին Անտվերպենում կենթարկվի վիրահատության: Թիմի բժիշկ Կրիստոֆ Սասը նշել է, որ սա նոր վնասվածք է, ոչ թե նախկին վնասվածքի կրկնություն, այնպես որ վիրահատությունը լավագույն տարբերակն է:
Դե Բրույնեի՝ Մունդիալին մասնակցությունը վտանգի տակ չէ. նա կհասցնի վերականգնվել ու ձեռք բերել օպտիմալ մարզավիճակ մինչև ԱԱ-2026-ի մեկնարկը:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


