«Մանչեսթեր Յունայթեդի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոշոր փոխհատուցում կստանա ակումբից, հայտնում է talkSPORT-ը:
Անգլիական գրանդը միակողմանի խզել է պորտուգալացու հետ պայմանագիրը, ինչի պատճառով էլ ստիպված կլինի վճարել Ամորիմին մինչև նախատեսված պայմանագրի ավարտը՝ 2027 թվականը: Առաջիկա ամիսներին ակումբը կվճարի 10 միլիոն եվրո, և եթե հաշվի առնենք, թե որքան է ստացել Ամորիմը մինչև այժմ, ապա ընդհանուր առմամբ նրա եկամուտը «Մանչեսթեր Յունայթեդից» կկազմի 27 միլիոն ֆունտ:
Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2024թ. աշնանը:


