Անգլիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 400-450 հազար ֆունտ ստերլինգ պարգևավճար Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում, հայտնում է The Telegraph-ը:
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հավելավճարներ է սահմանել յուրաքանչյուր փուլը հաղթահարելու համար: Եթե թիմը հասնի եզրափակիչ ու հաղթի, հավելավճարի ընդհանուր չափը կկազմի վերոհիշյալ գումարը:
Հիշեցնենք, որ Գարեթ Սաութգեյթի թիմը 7 միավորով հաղթել էր B խմբում ու նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: 1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականը դեկտեմբերի 4-ին կմրցի սենեգալցիների հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


