Կատալոնական «Բարսելոնան» կկորցնի 21 միլիոն եվրո մրցանակային գումար, եթե չհաղթահարի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը, հայտնում է Mundo Deportivo-ն:
Այդ դեպքում մեծ հարված կհասցվի կատալոնական ակումբի բյուջեին և կարող է ստիպել «Բարսելոնայի» ղեկավարությանը վաճառել խաղացողների։
«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը նախկինում հաստատել էր 2022/23 մրցաշրջանի բյուջեն և ֆինանսական կանխատեսման մեջ ներառել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտին մնացել է երկու տուր, իսկ «Բարսելոնան» C խմբում 4 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, 3 միավոր է զիջում Միլանի «Ինտերին», որին անձնական խաղերի արդյունքում զիջում է (0-1, 3-3):