Հայտնի են դարձել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության ֆինանսական մանրամասները, գրում է ինսայդեր Ռամոն Ալվարես դե Մոնը:
Անգլիացին պայմանագիր կնքելու համար կստանա 18-20 միլիոն եվրո պարգևավճար: Այդ գումարի մեջ ներառված է նաև 26-ամյա ֆուտբոլիստի գործակալի համար նախատեսված բոնուսը:
«Ռեալը» ցանկանում էր ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել աջ պաշտպանին, սակայն «Լիվերպուլը» չի դիտարկել իր առանցքային խաղացողին բաց թողնելու տարբերակը:
Ինսայդերը նշում է, որ Տրենտն ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Իսպանիա: