Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևն ավստրալացի Ալեքս Վոլկանովսկիի նկատմամբ հաղթանակի համար ստացել է 1,1 միլիոն դոլար, հայտնում է The SportsGrail-ը։
Չեմպիոնական գոտու համար պայքարում պարտված Վոլկանովսկին ստացել է 1,08 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ավստրալիայում կայացած UFC-284 մրցաշարի գլխավոր մենամարտում Մախաչևը հաղթել էր մրցավարների որոշմամբ և պաշտպանել թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին:
UFC 284-ում ելույթ էր ունեցել ԱՄՆ-ում բնակվող 31-ամյա Մելսիկ Բաղդասարյանը, որը պարտվել էր ավստրալացի Ջոշ Կուլիբաոյին։