Logo

Որքան գումար է «Մանչեսթեր Յունայթեդը» ծախսել Տեն Հագի փոխհատուցման և Ամորիմի տեղափոխության համար

13:54 / 28.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է այն գումարի չափը, որն ակումբը ծախսել է նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի պաշտոնանկության փոխհատուցման և նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ պայմանագիր կնքելու համար, հայտնում է Metro-ն:

Մանկունյացիները պայմանագիրը վաղաժամ խզելու համար 10.4 միլիոն եվրո վճարել են հոլանդացի մասնագետին և նրա մարզչական շտաբին, ևս 11 միլիոն էլ ծախսել են Ռուբեն Ամորիմի տեղափոխության համար:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետի նորամուտի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում ոչ-ոքի (1-1) էր խաղացել «Իպսվիչի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա