Logo

Որքան ֆինանսական կորուստ է կրել «Բարսելոնան»՝ դուրս չգալով ՉԼ-ի փլեյ-օֆֆ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:52 / 27.10.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան», եթե Չեմպիոնների լիգայում հաղթահարեր խմբային փուլի արգելքը, կվաստակեր 9,6 միլիոն եվրո, հայտնում է Mundo Deportivo-ն:

Կատալոնացիները եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ընթացիկ խաղարկությունում արդեն վաստակել են 67,18 միլիոն եվրո: Եթե խմբային փուլի վերջին տուրում հաղթեն Պլզենի «Վիկտորիային», այդ գումարին կավելանա ևս 2,7 միլիոն եվրո: 

Մրցաշարում քառորդ եզրափակիչ դուրս գալու համար նախատեսված է 10,6 միլիոն եվրո:

Եվրոպա լիգայում հաղթելու դեպքում կատալոնական ակումբը կվաստակի 14,9 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ անկախ վերջին տուրի արդյունքից, իսպանացի Չավիի գլխավորած թիմը կզբաղեցնի ՉԼ-ի C խմբի երրորդ տեղն ու ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում: Մյունխենի «Բավարիան» 15 միավորով խմբի հաղթողն է, Միլանի «Ինտերը» 10 միավորով ապահովել է երկրորդ հորիզոնականը, իսկ Պլզենի «Վիկտորիան» առանց միավորի վերջին՝ 4-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ