Logo

Յամալը պատասխանել է հարցին՝ արդյոք հնարավո՞ր է իր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»

12:33 / 21.02.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը պատասխանել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին:

«Երբեք: Շանսեր չկան: Դա անհնար է»,- Mundo Deportivo-ի հետ զրույցում ասել է իսպանացին:

Յամալի ու կատալոնական ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը, սակայն կողմերն արդեն համաձայնեցրել են նոր պայմանագիր, որը կստորագրվի, երբ վինգերն ամռանը դառնա 18 տարեկան: 

Transfermarkt-ը Լամին Յամալի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Լամինը մասնակցել է 31 խաղի, որոնցում խփել է 11 գոլ, կատարել 15 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա