Logo

Լևանդովսկու խաղային համարը «Բարսելոնայում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:04 / 21.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» Ռոբերտ Լևանդովսկիին խոստացել է, որ նա խաղալու է «9» համարի մարզաշապիկով։

Diario Sport-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը կարծում է, որ այդ քայլով մեծ շահույթ կստանա լեհ ֆուտբոլիստի մարզաշապիկի վաճառքից։

Ակումբում հույս ունեն, որ Լևանդովսկիի մարզաշապիկի վաճառքից 20 մլն եվրո կվաստակեն։ Նախորդ մրցաշրջանում կատալոնական ակումբում «9» համարով խաղում էր հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը, որը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Բարսելոնայից»։

Ռոբերտ Լևանդովսկին կարիերայի մեծ մասն անցկացրել է «9» համարի ներքո։ «Բավարիայում» նա 8 մրցաշրջան է անցկացրել այդ համարի մարզաշապիկով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ