Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենաշատ գումարը ծախսել է «Բավարիան», հայտնում է Bild-ը:
Մյունխենցիներն 120,5 եվրո են վճարել Մատեյս դե Լիխտի, Սադիո Մանեի և Ռայան Գրավենբերխի տրանսֆերների համար:
Երկրորդ հորիզոնականում «Մանչեսթեր Սիթին» է: «Քաղաքաբնակները», ծախսելով 108,7 մլն, ձեռք են բերել Էռլինգ Հալանդին ու Կելվին Ֆիլիպսին:
Եռյակը եզրափակում է «Բարսելոնան», որը Ռոբերտ Լևանդովսկիի և Ռաֆինյայի տեղափոխության համար վճարել է 103 մլն:
Տասնյակում են հայտնվել նաև «Արսենալը», «Չելսին», Դորտմունդի «Բորուսիան», «Լիվերպուլը», «Ռեալը», ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը»:


