Նիդեռլանդներում և Լեհաստանում ընթացող վոլեյբոլի կանանց աշխարհի առաջնությունում կայացել են կիսաեզրափակիչի հանդիպումները:
Աշխարհի գործող չեմպիոն Սերբիայի հավաքականը 3-1 (25-21, 25-20, 17-25, 25-23) հաշվով հաղթել է ԱՄՆ-ի թիմին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Սերբիայի թիմի վոլեյբոլիստուհի Տիյանա Բոշկովիչը, որը վաստակել է 33 միավոր:
Երկրորդ կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականը 3-1 (25-23, 22-25, 26-24, 25-19) հաշվով առավելության է հասել Իտալիայի թիմի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն իտալացի Պաոլա Էգոնուն էր, որը վաստակել է 30 միավոր։ Էգոնուի խաղընկեր Միրիամ Սիլան վաստակել է 17 միավոր:
Սերբիան հոկտեմբերի 15-ին եզրափակիչում կմրցի Բրազիլիայի հավաքականի հետ, նույն օրը բրոնզե մեդալների համար կպայքարեն ԱՄՆ-ի և Իտալիայի թիմերը: