Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ժամանել է Սաուդյան Արաբիա։
«Ողջույն, Ռիյադ»,- սոցցանցերում գրել է 35-ամյա կիսապաշտպանը՝ հրապարակելով լուսանկար։
Սաուդյան Արաբիայում «Ինտերը» կմասնակցի Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը, որի կիսաեզրափակիչում հունվարի 2-ին կմրցի «Ատալանտայի» դեմ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 3-ին կվիճարկեն «Յուվենտուսն» ու «Միլանը»։