Logo

«Ոչինչ չգիտեմ Արման Ծառուկյանի մասին, բայց ատում եմ նրա հետ կապված ամեն ինչ». Հուկեր

15:17 / 02.10.2025Խառը մենամարտեր
null

Դեն Հուկերն անդրադարձել է Արման Ծառուկյանի հետ նոյեմբերի 22-ին կայանալիք մենամարտին՝ սուր քննադատության ենթարկելով հայ մարզիկին: 

«Ինձ դուր չի գալիս նրա դեմքը: Նրա դեմքը կարծես կպած լինի մարմնին: Մեծ հաճույքով կբաժանեմ դրանք:

Ես ոչինչ չգիտեմ նրա մասին, բայց ատում եմ նրա հետ կապված ամեն ինչ: Չեմ համբերում, թե երբ եմ արմունկով հարվածելու նրա քթին»,- ասել է Հուկերը Submission Radio-ի եթերում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը UFC Qatar-ի շրջանակում մենամարտելու է քաշային կարգի 6-րդ համար Դեն Հուկերի հետ: 

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ