Logo

Ոչ-ոքի` թուրինյան դերբիում

22:59 / 11.01.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում կայացավ թուրինյան դերբին. «Տորինոն» տանը 1-1 հաշվով ավարտեց «Յուվենտուսի» դեմ խաղը:

8-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Քենան Յիլդիզը, առաջին խաղակեսին ավելացված ժամանակի առաջին րոպեին Նիկոլա Վլաշիչը խփեց պատասխան գոլը:

Խաղի ընթացքում երկու թիմերի գլխավոր մարզիչները կարմիր քարտ ստացան և հեռացվեցին տեխնիկական գոտուց:

«Յուվենտուսը» 33 միավորով 5-րդն է, «Տորինոն»` 22 միավորով 11-րդը:

Իտալիայի Ա Սերիա, 20-րդ տուր

«Տորինո» - «Յուվենտուս»` 1-1 

Նիկոլա Վլաշիչ, 45+1 - Քենան Յիլդիզ, 8

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա