Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:
Երկրորդ խաղակեսում հյուրերի ուրուգվայցի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսի գոլին պատասխանեց ուրուգվայցի հարձակվող Ալվարո Ռոդրիգեսը:
«Ռեալը» հանդիպման 64-րդ րոպեից թվային առավելություն ուներ. խաղադաշտից հեռացվել էր «Աթլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Կորեան:
«Ռեալը» 52 միավորով երկրորդն է և 7 միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած կատալոնական «Բարսելոնային»: «Աթլետիկոն» 42 միավորով չորրորդն է:
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1-1 (տեսանյութ)
Խոսե Մարիա Խիմենես, 78 - Ալվարո Ռոդրիգես, 85
Հեռացում՝ Անխել Կորեա, 64 («Աթլետիկո»)


