Logo

Ոչ-ոքի՝ Մադրիդյան դերբիում

02:00 / 09.02.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին մադրիդյան գրանդերը` «Ռեալը» և «Աթլետիկոն»: Գրանցվեց 1-1 հաշիվը:

35-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց հյուրերի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը: Երկրորդ խաղակեսի մեկնարկից չորս րոպե անց էլ «Արքայական ակումբից» պատասխանեց ֆրանսիացի գոլահար Կիլիան Մբապեն:

Ընդհանուր առմամբ` գործող չեմպիոնի ֆուտբոլիստները կատարեցին 23 հարված, 9-ը` դիպուկ, իսկ «Աթլետիկոյի» ֆուտբոլիստների 10 հարվածներից դիպուկ էր միայն գոլայինը:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 50 միավորով առաջատարն է, Դիեգո Սիմեոնեի թիմը` 49 միավորով երկրորդը: Երրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնան» 45 միավոր ունի և այս տուրի խաղը դեռ չի անցկացրել:

Իսպանիայի Լա լիգա, 23-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»` 1-1 

Կիլիան Մբապե, 50 - Խուլիան Ալվարես, 35 (11մ)

Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ