Logo

«Ոչ թե Ղադիմյանն է «Հայկական Մեսին», այլ Լիոնելը՝ «Արգենտինական Ղադիմյանը»․ BBC-ի լրագրող

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 11.05.2020Հայկական ֆուտբոլ
91505282 2626908120751047 7124439055651045376 o - «Ոչ թե Ղադիմյանն է «Հայկական Մեսին», այլ Լիոնելը՝ «Արգենտինական Ղադիմյանը»․ BBC-ի լրագրող
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:37

-

-

BBC Sport-ի լրագրող Էմլին Բեգլին թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որը վերաբերում է բելառուսական «Նեմանի» հարձակողական ոճի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանին:

Հայ ֆուտբոլիստը մայիսի 9-ին դուբլի հեղինակ էր դարձել Բելառուսի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Ռուխի» դեմ սեփական հարկի տակ կայացած խաղում (2-4): Ղադիմյանը մրցաշարում խփած գոլերի քանակը հասցրել է 6-ի և հանդիսանում է առաջնության 2 լավագույն ռմբարկուներից մեկը:

«Իմաստ չկա Գեղամ Ղադիմյանին անվանել «Հայկական Մեսի», նրանք պետք է Լիոնել Մեսիին անվանեն «Արգենտինական Ղադիմյան»: Նա «Նեմանի» լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ տեսել եմ»,- գրել է Բեգլին:

Ղադիմյանի գոլերը վերոնշյալ մրցավեճում, որոնցից առավել տպավորիչ էր առաջինը՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ