Logo

Ո՞վ էր Էրլինգ Հոլանդի հետ գոլը տոնող երկրպագուն

12:03 / 28.08.2023Ֆուտբոլ
null

«Շեֆիլդ Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի երրորդ տուրի խաղում Էրլինգ Հոլանդի գոլից հետո խաղադաշտ ներխուժած երկրպագուն բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն է, հաղորդում է բրիտանական Goal-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Շեֆիլդին»: Անգլիայի չեմպիոնի առաջին գոլը խփեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը: Գոլը տոնելու ժամանակ խաղադաշտ մտավ երկրպագու, որը գրկեց ու համբուրեց Հոլանդին՝ բուռն կերպով տոնելով մանկունիական ակումբի հաջողությունը:

Պարզվել է, որ այդ երկրպագուն կարիերան ավարտած, բրիտանացի Թերի Ֆլենագան է, որը 2015-17 թվականներին եղել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն թեթև քաշային կարգում:

Ֆլենագանը պրոֆեսիոնալ կարիերայում տարել է 38 հաղթանակ (14-ը՝ նոկաուտով) ու կրել է ընդամենը երկու պարտություն: Նա երբեք չի թաքցրել իր առանձնահատուկ սերը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

Չնայած աշխարհի նախկին չեմպիոն լինելուն՝ Ֆլենագանին իր պահվածքի համար որակազրկում է սպառնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա