Ֆորմուլա 1-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելն իր կարծիքն է ասել, թե ով է պատմության մեջ մեծագույն ավտոարշավորդը, հաղորդում է Tages-Anzeiger-ը:
«Շումախերն իմ մանկության հերոսն է: Կարծում եմ՝ նա պատմության մեջ մեծագույն ավտոարշավորդն է, նույնիսկ եթե վիճակագրությամբ դա Լյուիս Հեմիլթոնն է:
Լյուիսը շատ պատեր է կոտրել, որովհետև Ֆորմուլա 1-ի առաջին սևամորթ արշավորդն է: Նա բարձրացրեց ռասիզմի հարցը, և հանկարծ մարդիկ սկսեցին քննարկել այդ ու այլ հարցեր: Ես նրա հետ համատեղ եմ եկել Ֆորմուլա 1 և հիշում եմ, թե որքան շատ էին նրա մասին բացասական մեկնաբանությունները»,- ասել է գերմանացին: