UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, թե ում է համարում MMA-ի պատմության մեծագույն մարտիկ:
«Ջոն Ջոնսին երբեք չեն հաղթել: Նա բոլորին ոչնչացրեց կիսամիջին քաշային կարգում, որն այն ժամանակ ամենադաժանն էր ոչ միայն UFC-ում, այլ նաև համաշխարհային սպորտում:
Հետո նա տեղափոխվեց ծանր քաշային կարգ և հեշտությամբ չեմպիոն դարձավ: Որևէ վեճ չի կարող լինել: Ջոնսը հաստատ մեծագույնն է, նա երբեք չի պարտվել»,- Լեքս Ֆրիդմանի յութուբյան ալիքի եթերում ասել է UFC-ի նախագահը:
Հիշեցնենք, որ Ջոնսը UFC-ի կիսամիջին քաշային կարգի նախկին և ծանր քաշային կարգի գործող չեմպիոնն է:


