«Չելսիի» նախկին կիսապաշտպան ու գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատմել է, թե ում է ուզում նմանվել, հաղորդում է The Athletic-ը:
«Մինչև ներկայիս աշխատանքին անցնելը, ես «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազա գնացի Ռոդրիի հետ հարցազրույց վերցնելու համար: Այդ ժամանակ հաջողվեց 45 րոպե զրուցել Գվարդիոլայի հետ: Դա պարզապես հիասքանչ էր:
Ես դեռ մարզիչ դառնալուց առաջ էի ներկա եղել նրա մարզումներին և ապշել, թե ինչպես է աշխատում ֆուտբոլիստների հետ: Հենց Պեպի պես մարզիչ եմ ուզում լինել»,- ասել է անգլիացին:
Լեմպարդը 2024 թվականի նոյեմբերին գլխավորել է «Քովենթրի Սիթին» և Չեմպիոնշիփի հետնապահներից մեկին 4 ամսում բարձրացրել 5-րդ տեղ: