Logo

Ո՞րն է Կազեմիրոյի լավագույն մրցաշրջանը. բրազիլացու անսպասելի պատասխանը

18:17 / 18.02.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն պատասխանել է կարիերայի լավագույն մրցաշրջանի մասին հարցին, հայտնում է AS-ը:

«Եթե կարիերաս առանձին հատվածներով դիտարկենք, ապա լավագույնը «Մանչեսթեր Յունայթեդում» իմ առաջին մրցաշրջանն էր:

Ես չեմ խոսում թիմային տիտղոսների մասին: «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգան հաղթելը գագաթնակետն է, բայց որպես ֆուտբոլիստ լավագույն Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին մրցաշրջանում էր»,-  ասել է 32-ամյա ֆուտբոլիստը:

Կազեմիրոն 2022 թվականին է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ