Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան նշել է, որ չէր հեռանա Մադրիդի «Աթլետիկոյից», եթե ժամանակը կարողանար հետ տալ:
«Եթե կարողանայի ժամանակը հետ տալ, չէի հեռանա «Աթլետիկոյից»: Ամռանը պետք է ավելի երկար մտածեի: Սակայն հիմա ոչինչ փոխել չեմ կարող: ԵՎՐՈ-ի ամբողջ ընթացքում այս մտքերը տանջում էին ինձ:
Ուզում էի գնահատված ու սիրված զգալ: Դիեգո Սիմեոնեն իսկապես ուզում էր, որ ես մնամ: Հայրս ու գործակալս ասում էին, որ սխալ որոշում եմ կայացնում՝ հեռանալով «Աթլետիկոյից»»,- ասել է Մորատան El Larguero-ի եթերում: