
տուր
01 Հունվար 1970 - 18:04
- - 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը իր հերթական ամսական զեկույցում ներկայացրել է ամփոփ տվյալներ՝ 2019թ. սպորտային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:
Ըստ զեկույցի՝ Հայաստանում այսօր ամենատարածված մարզաձևը ֆուտբոլն է, որով զբաղվում է 5536 մարդ: Ֆուտբոլին հաջորդում է հունահռոմեկան ըմբշամարտը (3907 մարզիկ), բռնցքամարտը (3518 մարզիկ), ազատ ոճի ըմբշամարտը (3444 մարզիկ), ձյուդոն (2114) և բասկետբոլը (2091): Ընդհանուր առմամբ Հայաստանում կա 42136 մարզիկ, որից կանայք 7088-ն են:
10000 բնակչի հաշվով Հայաստանում մարզիկների քանակը 142,2-ն է, ամենաշատ մարզիկները Վայոց Ձորի ու Շիրակի մարզում են՝ 10000 բնակչի հաշվով համապատասխանաբար 395,2 և 266,9, իսկ Երևանում այս ցուցանիշը 169,8 է:

