Իտալիայի Ա Սերիայի առաջատար «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը երազում է Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալու մասին, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:
Հիշեցնենք, որ Վիկտոր Օսիմհենն իտալական ակումբի գույները պաշտպանում է 2020 թվականից և ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում խփել է 23 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում:
Transfermarkt-ը Նիգերիայի ազգային հավաքականի հարձակվողի տրանասֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: