Logo

Վլախովիչը բաց կթողնի «Լացիոյի» դեմ խաղը

00:30 / 13.11.2022Ազգային լիգաներ
null

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ թիմի սերբ հարձակվող Դուշան Վլախովիչը բաց կթողնի «Լացիոյի» դեմ Ա Սերիայի 15-րդ տուրի խաղը:

«Վլախովիչը հայտացուցակում չի լինի: Նա երեկ մարզվել է, սակայն դեռ պատրաստ չէ խաղալուն: Ֆուտբոլիստին հայտացուցակում ընդգրկելու համար պետք է վստահ լինել, որ նա կարող է օգնել թեկուզ պահեստայինների նստարանից, սակայն Դուշանն ի վիճակի չէ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

22-ամյա հարձակվողն Ա Սերիայում «Յուվենտուսի» լավագույն ռմբարկուն է և խփել է 6 գոլ:

«Յուվենտուս» - «Լացիո» խաղը կկայանա նոյեմբերի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա