Logo

L’Equipe. Վլախովիչն Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

10:22 / 27.03.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական L’Equipe պարբերականը ներկայացրել է իտալական Ա Սերիայի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստների ցուցակը:

Անվանացանկը գլխավորում է Թուրինի «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլախովիչը (ամսական 1.62 միլիոն եվրո):

Երկրորդ տեղում Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն է (ամսական 1.39 միլիոն եվրո): Առաջատարների եռյակը եզրափակում է «Ռոմայի» արգենտինացի աստղ Պաուլո Դիբալան (ամսական 1.08 միլիոն եվրո):

Նրանց հաջորդում են «Ինտերի» ֆուտբոլիստներ Նիկոլո Բարելան (ամսական 1 միլիոն եվրո) և Հաքան Չալհանօղլուն (ամսական 930 հազար եվրո):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ