Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը մերժել է ակումբի` պայմանագրի երկարաձգման առաջարկը, գրում է Corriere dello Sport-ը։
Ըստ աղբյուրի` սերբ ֆուտբոլիստը դժգոհ է թուրինյան ակումբի առաջարկած աշխատավարձի չափից և ցանկանում է պայմանագիրը երկարաձգելու դեպքում վաստակել 10 միլիոն եվրո։ «Բյանկոներին» 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 8 միլիոն եվրո աշխատավարձ։
Վլահովիչի նպատակն է վաստակել այնքան, որքան Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որի տարեկան աշխատավարձը 10 միլիոն եվրո է։
«Յուվենտուսի» և Վլահովիչի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է 2026 թ. հունիսի 30-ը։ Այն երկարաձգելու դեպքում ֆուտբոլիստը թուրինյան ակումբում կմնա մինչև 2028 թ. ամառ։


