Իտալիայի Ա Սերիայի երկրորդ տուրում «Յուվենտուսն» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց «Ջենոային»։
«Բիանկոներիին» 73-րդ րոպեին խփած գոլով հաղթանակ պարգևեց Դուշան Վլահովիչը։ Սերբ հարձակվողը փոխարինման էր մտել գոլից 11 րոպե առաջ։
Իվան Տուդորի գլխավորած թիմը 6 միավորով երկրորդ տեղում է, «Ջենոան»` 1 միավորով 16-րդ։
«Ջենոա» - «Յուվենտուս» հանդիպումը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ 1» հեռուստաալիքով։
Իտալիայի Ա Սերիա, երկրորդ տուր
«Ջենոա» - «Յուվենտուս»` 0-1
Դուշան Վլահովիչ, 73
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

