Logo

Վլահովիչի դուբլը «Յուվենտուսին» դարձրեց առաջատար

21:55 / 28.09.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ջենոայի» դարպասը։

Թուրինցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, որը երկրորդ խաղակեսի սկզբնամասում երկու գոլ խփեց 7 րոպեում։

Այս հաղթանակից հետո Տիագո Մոտայի գլխավորած թիմը 12 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Ջեոնան» 5 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը։

Իտալիայի Ա սերիա, 6-րդ տուր

«Ջենոա» - «Յուվենտուս»` 0-3

Դուշան Վլահովիչ, 48 (11մ), 55, Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 89

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ