Logo

Վլադիմիր Վայս. «Տրագիկոմեդիա է, որ պարտվել եմ Հայաստանին 4 խաղերից 3-ում»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 16.11.2020ՍՊՈՐՏ
img 1200x9002020 11 13 11 44 14 1778573 - Վլադիմիր Վայս. «Տրագիկոմեդիա է, որ պարտվել եմ Հայաստանին 4 խաղերից 3-ում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:36

-

-

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, որը Էստոնիայի հավաքականի դեմ խաղից հետո կլքի պաշտոնը, խոսել է պարտության պատճառների մասին Հայաստանի ընտրանու դեմ խաղում։

«Ես ասել եմ ֆուտբոլիստներին, որ հեռանում եմ, բայց նրանք պետք է հաղթեն ապագայի համար, առաջընթացի համար, ավելի լավ դիվիզոն տեղափոխվելու համար ու ավելի լավ թիմերի հետ խաղալու համար։ Հիմա մենք այլևս հնարավորություն չունենք առաջին տեղը զբաղեցնելու։ Կրկնում եմ, որ հարձակման գծում խաղը բարձր մակարդակի վրա չէր։

Կարծում եմ, որ մենք այսօր պարտվեցինք կարգապահության պակասի ու հարձակման գծում որակի բացակայության պատճառով։ Տրագիկոմեդիա է, որ ես խաղացել Հայաստանի հավաքականի դեմ չորս անգամ ու պարտվել երեք խաղում, որոնցից երկուսը Սլովակիայի գլխավոր մարզչի պաշտոնում, չեմ կարողացել առաջընթաց գրանցել։

Խնդիրներ կային հարձակման գծում։ Մենք ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք ի համեմատ նախորդ խաղի, բայց գոլ չխփեցինք։ Մրցակիցը 3 գոլային պահ ունեցավ ու խփեց 2 գոլ հակագրոհի ժամանակ։ Նրանք բարձր մակարդակի ֆուտբոլիստներ ունեն, ինչպես օրինակ «Հոֆենհայմից», որը կարող է օգտագործել մեկ պահը, բայց մենք չենք կարողանում 5 գոլային պահերից մեկը վերածել գոլի։ Սա խնդիր է»,-ասել է սլովակ մասնագետը։

Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ հաղթական խաղից հետո

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ