Բրազիլական «Աթլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն առաջիկա 24 ժամվա ընթացքում կմիանա կատալոնական «Բարսելոնային», հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
18-ամյա բրազիլացին, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո, կմիանա կատալոնացիների առաջին թիմի մարզումներին։ Ռոկեի պայմանագիրը «Կապտանռնագույնների» հետ նախատեսված է լինելու մինչև 2031 թվականը։
Տրանսֆերի համար «Բարսելոնան» «Աթլետիկո Պարանաենսեին» կվճարի 30 միլիոն եվրո և լրացուցիչ բոնուսներ ֆուտբոլիստի հաջող ելույթների դեպքում։ Վիտոր Ռոկեն բրազիլական ակումբի կազմում մասնակցել է 81 հանդիպման, խփել 28 գոլ ու կատարել 11 արդյունավետ փոխանցում։
Ֆուտբոլիստը մեկ հանդիպում է անցկացրել նաև Բրազիլիայի ազգային հավաքականում՝ Մարոկկոյի հավաքականի դեմ խաղում փոխարինման դուրս գալով 65-րդ րոպեին։