Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան պատմության մեջ 9-րդ ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայում Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմի դեմ խաղում հեթ-տրիկ է գրանցել, հաղորդում է Squawka-ն:
Պորտուգալացին 3 գոլ էր խփել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Լիգայի փուլի 5-րդ տուրի տնային խաղում, ՊՍԺ-ն հաղթել էր 5-3 հաշվով:
Չեմպիոնների լիգայում ԱՊԼ-ն ներկայացնող թիմի դեմ խաղում հեթ-տրիկ գրանցած մյուս 8 ֆուտբոլիստները
- Ռոնալդուն` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում
- Տունջայը` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում
- Մեսին` «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում
- Գնաբրին` «Տոտենհեմի» դեմ խաղում
- Նկունկուն`«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում
- Բենզեման`«Չելսիի» դեմ խաղում
- Դյոկերեշը` «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում
- Մբապեն` «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում
Vitinha is the 9th different player to score a hat-trick against English opposition in the Champions League:
— Squawka (@Squawka) November 26, 2025
◎ Ronaldo vs. Man Utd (2003)
◎ Tuncay vs. Man Utd (2004)
◎ Messi vs. Arsenal & Man City
◎ Gnabry vs. Tottenham (2019)
◎ Nkunku vs. Man City (2021)
◎ Benzema… pic.twitter.com/t3jSr23Pzc
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


