Ֆուտբոլի Նիդերլանդների հավաքականում վիրուսային վարակի բռնկում է եղել, ինչի պատճառով 5 ֆուտբոլիստներ հեռացել են ազգային թիմի ճամբարից, հայտնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հավաքականի ճամբարից հեռացել են դարպասապահ Բարտ Վերբրյուգենը («Անդերլեխտ»), պաշտպաններ Մաթեյս դե Լիխտը («Բավարիա»), Սվեն Բոթմանը («Նյուքասլ»), կիսապաշտպան Ջոուի Վերմանը («ՊՍՎ Էյնդհովենը») և հարձակվող Կոդի Գակպոն («Լիվերպուլ»):
Նրանց փոխարեն ազգային թիմ են հրավիրվել դարպասապահ Կյել Սխերպենը («Վիտես»), պաշտպան Ստեֆան դե Վրեյը («Ինտեր») և կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը («Բավարիա»):
Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը մարտի 24-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում կհյուրընկալվի Ֆրանսիայի հավաքականին, իսկ երեք օր անց կընդունի Ջիբրալթարի թիմին: