Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է թիմում մնալու հավանականության մասին:
«Չգիտեմ, թե ինչ է լինելու հաջորդ մրցաշրջանում: Եթե ինչ որ մեկն ասի, թե գիտի, ապա կխաբի ձեզ:
Ակումբի հետ բանակցությունները սառեցված չեն: Եթե նորություն լինի, ապա բոլորը կիմանան»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մերսիսայդցիների առաջատարի և անգլիական ակումբի պայմանագիրն ավարտվելու է հունիսի 30-ին:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիվերպուլ» - ՊՍԺ խաղից հետո իսպանական AS-ի տեսախցիկները ֆիքսել էին Վիրջիլ վան Դեյկին ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի և մարզական տնօրեն Լուիշ Կամպուշի հետ զրուցելիս: