Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի ծառայություններով։
Sports Zone-ը հայտնում է, որ հոլանդացի ֆուտբոլիստը գերմանական ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկն է։ «Բավարիան» ցանկանում է նրա միջոցով ամրապնդել պաշտպանության կենտրոնը։
32-ամյա ֆուտբոլիստը խոշոր առաջարկ ունի նաև Սաուդյան Արաբիայից, սակայն դեռևս որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ։
Վան Դեյկի և «Լիվերպուլի» միջև գործող համաձայնագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։ Պաշտպանը մերսիսայդյան ակումբում հանդես է գալիս 2018 թ. հունվարից և 267 խաղում խփել է 23 գոլ, կատարել 12 արդյունավետ փոխանցում։