Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում կայանալիք մերսիսայդյան դերբիից առաջ «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է մրցաշրջանի վերջին հատվածից ակնկալիքների մասին:
«Ամբողջ մրցաշրջանի ընթացքում ես խոսել եմ կենտրոնացման, խոնարհության, քրտնաջան աշխատանքի, միասնականության ու լիակատար նվիրվածության մասին. սրանք գործոններ են, որոնք մեզ կհասցնեն այնտեղ, որտեղ ցանկանում ենք լինել:
Մեզ մնացել է հինգ տնային հանդիպում: Ցանկանում ենք, որ մեր մրցակիցներից յուրաքանչյուրը զգա «Էնֆիլդի» ուժը: Գիտենք՝ ինչ սպասել «Էվերթոնից»: Մի քանի շաբաթ առաջ «Գուդիսոն Պարկում» իսկապես բարդ խաղ ստացվեց:
ՊՍԺ-ի և «Նյուքասլի» դեմ խաղերում ունեցած հիասթափություններից հետո ցանկանում ենք վերադառնալ տուն և ուղղել սխալները: Պետք է ընդունենք, որ վատ հատված ենք անցկացրել, բայց հիմա բոլորս ամբողջությամբ կենտրոնացած ենք Պրեմիեր լիգան հաղթելու ուղղությամբ:
Մնացել է 9 խաղ, որոնցից առաջինը մերսիսայդյան դերբին է «Էնֆիլդի» լույսերի ներքո: Եկե՛ք իրագործենք մեր երազանքը միասին», - 33-ամյա պաշտպանի խոսքը մեջբերում է This Is Anfield-ը: