Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը երկարաձգելու է պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ, հայտնում է Kicker-ը։
Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ 21-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Բայերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրոյից ավելի։
Ըստ աղբյուրի` Մյունխենի «Բավարիան», որն ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին, 2025 թ. ամռանը այժմյան ֆինանսական պայմաններով չի կարող գնել նրա տրանսֆերը։ Մյունխենյան գրանդն այժմ պատրաստ չէ վճարել «Բայերի» պահանջած 150 միլիոն եվրոն։
Վիրցը լևերկուզենյան ակումբի համակարգ է տեղափոխվել 2020 թ. հունվարին, 176 խաղում խփել 52 գոլ, կատարել 55 ասիստ։