Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի «Բենֆիկա» – «Բարսելոնա» խաղից (4:5) հետո ընդհարում է տեղի ունեցել երկու թիմերի ֆուտբոլիստների միջև, հայտնում է AS-ը:
Վիճաբանությունը եղել է «Դա Լուժ» ստադիոնի թունելում:
«Երբ հեռանում էի խաղադաշտից, որոշ մարդիկ սկսեցին վիրավորել ինձ: Ես էլ պատասխանեցի նրանց վիրավորանքներով, չնայած գիտեմ, որ չպետք է այդպես վարվեմ: Բոլորս այդ պահին «տաքացել» էինք:
Ես հարգում եմ բոլորին: Եթե մրցակիցը հարգում է ինձ, ես էլ կհարգեմ նրան»,- ասել է կատալոնական ակումբի կիսապաշտպան Ռաֆինյան, որն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին հաղթական գոլ էր խփել:
Իսպանական աղբյուրը նաև հայտնում է, որ հանդերձարանի ճանապարհին տեղի ունեցած բուռն վիճաբանությունը հարթվել է միայն ոստիկանության միջամտությունից հետո: