Աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող, օլիմպիական քառակի չեմպիոնուհի Վենուս Ուիլյամսը Վաշինգտոնում ընթացող WTA-250 մրցաշարի առաջին շրջանում պարտվել է կանադուհի Ռեբեկա Մարինոյին, որը 111-րդ վարկանիշն ունի համաշխարհային դասակարգման աղյուսակում։
Մարինոն հաղթանակի է հասել 3 սեթում՝ 4:6, 6:1, 6:4։ Խաղը տևել է 1 ժամ և 52 րոպե։ Երկրորդ շրջանում կանադուհի հանդիպելու է Անդրեա Պետկովիչ (Գերմանիա) – Կլարա Տաուսոն (Դանիա) զույգի հաղթողին։
Օգոստոսի 7-ին ավարտվող մրցաշարի մրցանակային հիմնադրամը 251 հազար 750 դոլար է։


