Logo

Վինիսիուսը` Յամալին. «Դու շատ ես խոսում»

11:51 / 27.10.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում կայացած «Էլ Կլասիկոյից» հետո «Ռեալի» ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստների միջև կրքերը շիկացել են, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Արքայական ակումբի» եզրային հարձակվող Վինիսիուսը դժգոհել է «Բլաուգրանայի» վինգեր Լամին Յամալի վարքագծից` ասելով. «Դու շատ ես խոսում։ Խոսիր հիմա՛»։

Յամալը Վինիսիուսին հասկացրել է, որ խաղադաշտը հաշիվներ պարզելու տեղ չէ` ձեռքով ցույց տալով հանդերձարանը։ 18-ամյա ֆուտբոլիստը Վինիսիուսին ակնարկել է, որ զրույցը կարող են շարունակել այնտեղ։

«Ռեալի» ավագ Դանի Կարվախալը ժեստով Յամալին հասկացրել է, որ քիչ խոսի և լռի։ Միջամտել են նաև «Լոս Բլանկոսի» դարպասապահ Տիբո Կուրտուան և հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողած «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան։

Հանդիպումից առաջ Յամալը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր. ««Ռեալն» անդադար խաբեության է դիմում և բողոքում»։ Երիտասարդ ֆուտբոլիստի այդ հայտարարությունը մադրիդյան գրանդի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և ղեկավարների շրջանում քննարկման լայն առիթ էր դարձել։

Ի վերջո, խաղադաշտում կրքերը հանդարտվել են, իսկ ֆուտբոլիստները հանգիստ գնացել են հանդերձարան։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ