Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վերսկսել է մարզումները, հայտնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը։
23-ամյա ֆուտբոլիստը նոյեմբերին ստացած ազդրի մկանային վնասվածքից ապաքինվելուց հետո սկսել է անհատական մարզումները։ Վինիսիուսը վնասվածք էր ստացել Բրազիլիայի ազգային հավաքականում և փոխարինվել Կոլումբիայի դեմ հանդիպման 26-րդ րոպեին, որից հետո բաց է թողել «Ռեալի» հաջորդ երեք հանդիպումները։
Հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում իսպանական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։