Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Վենեսուելայի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման մրցաշարի 11-րդ տուրի խաղում (1-1) անպատվել է մրցավարին, հայտնում է RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ հանդիպման 62-րդ րոպեին 24-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը:
Ավելի վաղ ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին Պարագվայի դեմ խաղում նույնպես վիրավորել էր մրցավարին: